Թրամփը «ֆանտաստիկ» Է համարել բրիտանական հանրաքվեի արդյունքները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ բրիտանացիները, քվեարկելով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, «վերադարձրեցին հսկողությունն իրենց երկրի նկատմամբ»: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Թրամփը հանրաքվեի արդյունքները համարել Է «ֆանտաստիկ», նշում Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ես կարծում եմ, որ դա հիանալի կլինի: Կարծում եմ, որ դա ֆանտաստիկ բան Է»,-լրագրողներին հայտարարել Է քաղաքական գործիչը, որն այժմ գտնվում Է Շոտլանդիայում:
Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե Է անցկացվել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Brexit-ի օգտին քվեարկել Է 51,9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



