Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ամենատարածված սնահավատությունների առաջացման պատմությունն ու դրանց մեկնաբանումը

LIFE

Մարդը նվաճել է տիեզերքը եւ յուրացրել համակարգիչը, ու կարծես մեր նյութապաշտական ​​դարաշրջանում շատ քիչ բան է կապում մեզ մութ անցյալի հետ, որտեղ գերակշռում էր հավատը հոգիների եւ գերբնական երեւույթների նկատմամբ: Դրանցից են նաեւ նախանշանները: Ու թեեւ գիտնականները պնդում են, որ դրանք ողջամիտ եւ տրամաբանական չեն, բայց մարդիկ դեռ շարունակում են հավատալ դրանց:

Չի կարելի որեւէ բան անել ուրբաթ 13-ին:

Այսպիսի հավատը հավանաբար եկել է Հին Կտակարանի կամայական մեկնաբանությունից: Ենթադրվում է, որ հենց այդ օրն է Կայենը սպանել իր եղբորը` Աբելին: Լեգենդը ժամանակի ընթացքում առասպելների ու շահարկումների առիթ է դարձել:

Չի կարելի որեւէ բան փոխանցել շեմի վրայով:

Ինչ-որ մի ժամանակ ընդունված էր նախնիների մոխիրը պահել տան շեմի տակ: Հետեւաբար, շեմը կանգնած է կենդանիների եւ մեռյալների աշխարհների միջեւ: Ուստի դրա վրայով ինչ-որ բան փոխանցելը պարզապես վտանգավոր էր համարվում:

Չի կարելի ետ վերադառնալ կես ճանապարհից:

Այս սնահավատությունը նույնպես ուղղակիորեն կապված է շեմի հետ: Եթե ​​մարդը ետ է գալիս` առանց հասնելու իր նպատակին, ապա նա շեմի մոտ կհայտնվի թուլացած, որտեղ նրան վտանգ է սպառնում, քանզի նա կարող է խանգարել անհանգստացած հոգիներին կամ նույնիսկ որոշ օտար արարածների, որոնք երազում են թափանցել մեր աշխարհ:

Չի կարելի ժամացույց նվիրել:

Այս նախանշանը եկել է Չինաստանից, որտեղ ընդունված է համարել, որ ժամացույցը նվերի տեսքով ոչ այլ ինչ է, քան հուղարկավորության հրավեր:

Չի կարելի նշել քառասուներորդ տարեդարձը:

Նախանշանը հայտնվել է «քառասուն» թվի  կախարդական լինելու շնորհիվ: Դեռեւս Կիեւյան Ռուսիայում ընդունված էր ստուգել մահացածների հավիտենականությունը: Իսկ XVII դարում, երբ տեղի ունեցավ հստակություն, այն սահմանվեց 40 օր. հանգուցյալի հոգու հետ ողջերը բաժանվում են 40 օր հետո:

Չի կարելի տնից անմիջապես դուրս գալ, պետք է «ճամփից առաջ» մի քիչ նստել:

Հնում ընդունված էր, որ տան հոգիները կառչում են մարդուց` փորձելով ետ բերել նրան: Այդ արարածներն ամեն ինչ անում են, որպեսզի մարդը լավ ճանապարհ չունենա: Իսկ «ճամփից առաջ»  նստելով` հոգիներին կարելի է խաբել:

Չի կարելի ուտել դանակի վրայից:

Դանակը վաղուց արդեն համարվում է ոչ միայն աշխատանքի գործիք, այլեւ պաշտպանության միջոց, եւ նրանով կարելի է պաշտպանվել թե՛ իրական թշնամուց եւ թե՛ գերբնական թշնամիներից: Հետեւաբար ուտել դանակի վրայից նշանակում է զայրույթ առաջացնել հոգիների մոտ, որոնք մարդուն ագրեսիվ ու զայրացած են դարձնում:

Չի կարելի քայլել մեկ կոշիկով:

Սա շատ հին նախանշան է: Տարեց մարդիկ ասում են, որ մեկ հողաթափով կամ կոշիկով քայլելը կհանգեցնի շուտափույթ որբության:

Չի կարելի աղբը թափել մայրամուտից հետո:

Այս նախանշանը շատ է տարածված տղամարդկանց շրջանում: Ասվում է, որ երեկոյան աղբ թափելը բամբասանքների առիթ կհանդիսանա: Յուրաքանչյուրին կհետաքրքրի, թե ինչու է մարդն ինչ-որ բան նետում մթության քողի ներքո: Նաեւ ասում են, որ աղբը երեկոյան թափելով, փաստորեն, դուք նետում եք ձեր գումարը:

Չի կարելի աղ թափել:

Փաստն այն է, որ աղը հին համեմունք է, որն առաջիններից մեկն է թույլ տվել մարդուն տարբերակել իր սննդի համը: Պատահական չէ, որ շատ մշակույթներում աղը նույնիսկ գանձ է համարվել: Այդ սպիտակ բյուրեղների պատճառով կատաղի հակամարտություններ են բռնկվել: Աղը ծառայել է որպես արժույթ, իսկ տաք երկրներում սննդի պահպանման մեջ է օգտագործվել: Հենց այդ ժամանակ է առաջացել այն նախանշանը, որ այդ արժեքավոր նյութը թափելը վատ նշան է:

Չի կարելի սուլել սենյակում կամ բնակարանում:

Հնագույն ժամանակներից սուլելը համարվել է չար ուժերի կոչ ու դիմում` ուղղված դեպի այլ աշխարհ: Տանը սուլել նշանակում է, որ գումար չի լինի, իսկ ծովում` մոտալուտ փոթորիկ: Լեհաստանում եւ Ռումինիայում ասում են, որ երբ կինն է սուլում, եկեղեցիները ցնցվում են, իսկ Աստվածածինը լաց է լինում: Սակայն ամերիկացիների մոտ այդ նախանշանը զուրկ է իմաստից, նրանք հանգիստ սուլում են իրենց տանը:

Սեւ կատվի հանդիպել:

Սեւ կատուն սնահավատությունների վաղեմի մասնակիցն է, մինչդեռ Հին Եգիպտոսում նրանք սուրբ կենդանիներ էին համարվում: Վախը սեւ կատուների նկատմամբ եկել է Անգլիայից: Ժամանակին այդ կենդանիները մեծ տարածում գտան այնտեղ եւ սկսեցին գողանալ մարդկանց սնունդը: Իսկ կանանց, ովքեր կերակրում էին թափառական կատուներին, կախարդության մեջ սկսեցին կասկածել: Արդյունքում կատուները դարձան սատանայական ինչ-որ մի բան: Այս սարսափելի սնահավատության պատճառով թե՛ մարդիկ խարույկի վրա այրվեցին եւ թե՛ կատուները:

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded