Լուսանկարներ Ժոռ Մելոյանի ճոխ հարսանիքի խնջույքից
PHOTO
Blognews.am-ը գրում է.
Ռեժիսոր Ժոռ Մելոյանը երեկ ամուսնացավ Լուսինե Ղազարյանի հետ։ BlogNews-ի ընթերցողներն արդեն տեսել են առաջին լուսանկարները ռեժիսորի պսակադրության արարողությունից, այժմ ներկայացնում ենք լուսանկարները զագսի արարողությունից և խնջույքից։
Նորապսակների մուտքը հարսանյաց սրահ եղել է Սարոյի երգի ներքո։ Նշենք, որ զույգը հարսանիքը կազմակերպել էր Ժոռի ծննդյան օրը։ Նրանք հայկական ավանդական հարսանիք են արել՝ պահպանելով ավանդական երթուղին։ Պսակի արարողությունից հետո զույգն ուղևորվել է փեսայի տուն, այնուհետև՝ «Օջախ» ռեստորանային համալիր, որտեղ կայացել է զագսի արարողությունը։
Ժոռի և Լուսինեի հարսանիքին բավականին ճոխ է կազմակերպված։ Լուսինեի հարսանեկան զգեստը պատվիրված է Իտալիայից: Հատուկ այսօրվա համար նրանք նաև հարսանեկան մեքենա են գնել, որ հետագայում կլրացնի Ժոռի մեքենաների հավաքածուն։




















































