Եգիպտական A320-ի ինքնագրիչները վերականգնման կուղարկվեն Ֆրանսիա
INTERNATIONAL NEWSՄայիսի 19-ին Միջերկրական ծովում կործանված՝ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի ինքնագրիչների հիշողության մոդուլները վերականգնման կուղարկվեն Ֆրանսիա: Հունիսի 23-ին այս մասին հայտարարել Է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարարությունը: Դա կարվի հաջորդ շաբաթ, նշել են ավիաաղետի հանգամանքների պարզաբանմամբ զբաղվող քննչական հանձնախմբում:
Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության եւ վերլուծության բյուրոյի (BEA) մասնագետները, մասնավորապես, կզբաղվեն Էլեկտրասխեմաների վերականգնմամբ եւ դրանցից աղային նստվածքների հեռացմամբ: Դրանից հետո գրանցասարքերը կվերադարձվեն Կահիրե՝ վերծանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



