Տեղատարափ անձրեւները հեղեղել են Բելգիան, Բրյուսելի մետրոն մասամբ փակվել է
INTERNATIONAL NEWSԲելգիայում տեղացած հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, Բրյուսելի մետրոյի մի քանի կայարաններ փակված են: Այդ մասին հայտնել են երկրի տրանսպորտային ընկերություններն ու ԶԼՄ-ները:
Բրյուսելի STIB տրանսպորտային ընկերության տեղեկատվության համաձայն՝ գնացքների երթեւեկությունը դադարեցված է այն տեղամասում, որտեղ գտնվում են մայրաքաղաքի գետնուղու 8 կայարաններ: «Ջրհեղեղ»,- մեկնաբանել է ընկերությունը Twitter միկրոբլոգների ցանցում: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հեղեղվել է թունելը, եւ վարչակազմը հարկադրված էր կանգնեցնել երթեւեկությունը:
Բելգիայի երկաթուղիների SNCB ազգային ընկերությունը հայտնել է Վալոնիայի տարածաշրջանի մի քանի տեղամասերում երթեւեկության դադարեցման մասին: «Անբարենպաստ եղանակային պայմաններ»,- բացատրվում է SNCB-ի Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



