Քվեարկությունը ցույց տվեց, որ Շոտլանդիայի ժողովուրդն իրեն տեսնում է ԵՄ-ում. առաջին նախարար
INTERNATIONAL NEWSԵվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի շրջանակներում Շոտլանդիայում կայացած քվեարկությունը խոսում է Եվրամիության բաղկացուցիչ մասը լինելու նրա ձգտման մասին: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստե րջենը:
«Հանրաքվեն պարզորոշ հասկանալ տվեց, որ Շոտլանդիայի ժողովուրդն իր ապագան տեսնում է ԵՄ-ում»,- ասել է նա:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ Շոտլանդիայի խոշորագույն քաղաքների բնակիչները հանդես են եկել ԵՄ-ում Բրիտանիայի պահպանման օգտին. Գլազգոյում ԵՄ-ին անդամակցությունը պաշտպանել է քվեարկողների 66,6 տոկոսը, իսկ Էդինբուրգում՝ 74,4 տոկոսը:
Ավելի վաղ Ստերջենը նախազգուշացնում էր, որ Brexit-ի դեպքում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը կձգտի հասնել տարածաշրջանի անկախության շուրջ նոր հանրաքվեի անցկացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



