Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ գիշեր 3 ժամում 19 մարդ է սպանվել
SOCIETYԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ոստիկանությունը հետաքննում է 19 մարդու սպանությունը, որը տեղի է ունեցել 3 ժամվա ընթացքում:
Associated Press-ի հաղորդմամբ` սպանությունների շարքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի գիշերը` քաղաքի արևելյան հատվածում: 10 մարդ սպանվել է բարում դիմակավոր անձանց բացած հրաձգության հետևանքով:
Մի երիտասարդ սպանվել է պաղպաղակի խանութի մոտակայքում: Նույն թաղամասում 2 անհայտ անձ` մոտոցիկլով, ևս մի տղամարդու են գնդակահարել:
Մյուս հինգ սպանությունը տեղի է ունեցել քաղաքի այլ թաղամասերում:
Ականատեսները տեղի ԶԼՄ-ներին հայտնել են, որ կրակելուց առաջ մարդասպանները հարցնում էին, թե ով քրեական անցյալ ունի, ապա կրակում պատասխանողներին:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



