ՕՊԷՔ-ը 18 տարվա ընթացքում առաջին անգամ բյուջեի միագումար պակասուրդ Է արձանագրել
INTERNATIONAL NEWSՆավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները 2015 թվականին նավթի գների անկման ֆոնին բյուջեների միագումար պակասուրդ են արձանագրել գրեթե 100 միլիարդ դոլարի չափով՝ մեկ տարի առաջվա 238,1 միլիարդ դոլարի հավելուրդի դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Wall Street Journal-ը՝ վկայա կոչելով կազմակերպության տարեկան հաշվետվությունը:
Պակասուրդը գրանցվում Է 1998 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ասիայում ֆինանսական ճգնաժամի եւ շուկայի բաժնի համար Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ մրցակցության պատճառով նավթի գներն ընկան բարելի դիմաց մինչեւ տասը դոլար:
Հաջորդ տասնամյակում գները վերականգնվեցին, եւ 2008 թվականի ճգնաժամի ընթացքում կտրուկ, բայց ոչ երկարատեւ անկումից հետո, 2014 թվականի ամռանը գնանշումները հասան մեկ բարելի դիմաց 115 դոլարի: Դրանից հետո գները մոտավորապես 60 տոկոսով ընկան պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռախախտման պատճառով:
Դրա հետեւանքով անցյալ տարի ՕՊԷՔ-ի երկրների եկամուտները նվազեցին 45,8 տոկոսով՝ մինչեւ 518,2 միլիարդ դոլար՝ նվազագույնը 2005 թվականից ի վեր:
Նավթի գների փլուզումից ամենից շատ տուժել Է Վենեսուելան, որտեղ, Համաշխարհային բանկի տվյալներով՝ անցյալ տարի բյուջեի պակասուրդը կազմել Է համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



