Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է կինոթատրոնում կրակոցներ արձակած տղամարդուն
SOCIETYԻրավապահները ձերբակալել են Գերմանիայի Ֆիրնհայմ քաղաքի կինոթատրոնում կրակահերթեր արձակած տղամարդուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղամարդը, հավանաբար, կինոթատրոնում պատանդներ է վերցրել: Գերմանական Bild պարբերականի տվյալներով, ոստիկանությունն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատել:
Տղամարդը զենքը ձեռքին կինոթատրոն է ներխուժել տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Վկաները կրակոցներ են լսել, հաղորդվել էր, որ կան վիրավորներ: Վիրավորների թիվը տատանվում է 20-50-ի սահմաններում:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



