ՌԴ ՊՆ-ն հերքել է Ռաքքայում ռուս զինծառայողների զոհվելու լուրերը
INTERNATIONAL NEWSՍիրիայի Ռաքքա նահանգում ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնեշնիկովը:
«Միակ հարցը, որ մեզ մոտ ծագում է, այն է` ինչպես է ստացվում, որ նույն լուսանկարները համարյա միաժամանակ հայտնվում են «Իսլամական պետության» կայքում և ուկրաինացի հակառուսական քարոզիչների մոտ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայքում, ինչպես նաև ուկրաինական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԻՊ-ի կենտրոն Ռաքքա քաղաքի մոտակայքում մարտական գործողությունների ընթացքում ռուս զինծառայողներ են զոհվել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



