«Շիրակի»-ին են միացել երկու կոտ դ'իվուարցի ֆուտբոլիստներ
SPORTԿենտրոնական պաշտպան Մուհամեդ Լամինե Դումույան պայմանագիր է կնքել Գյումրիի «Շիրակի»-ի հետ: Նախկինում Դումույան հանդես է եկել Կոտ դ'Իվուարի մի շարք ակումբներում՝ «Ասֆա», «Յուվենտուս Դալեպե», «Աֆրիկա Սպորտս», «Գոգնոա», «Բինգերվիլ», ինչպես նաև Նորվեգիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ուլենսակեր-Կիսա Իլ» ա կումբում։ Հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Ֆրանկ Իսմայիլ Բրուն ևս կմիանա «Շիրակ»-ին։ Բրուն հանդես է եկել Կոտ դ'Իվուարի «Ասֆա» ակումբում, ինչպես նաև Բենինը ներկայացնող «Ռեքունզ» թիմում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է «Շիրակի»-ի պաշտոնական կայքը:
Երկու ֆուտբոլիստներն էլ 21 տարեկան են: Երկու ֆուտբոլիսնտերի պայմանագրերն էլ նախատեսված են մինչև 2017թ. հուլիսի 31-ը։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



