Եգիպտոսի կառավարությունը Egypt Air-ի A320-ի ավիավթարի զոհերին պաշտոնապես զոհված Է ճանաչել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի կառավարությունը մայիսի 19-ին Միջերկրական ծովի երկնքում կործանված Egypt Air ավիաընկերության A320 ինքնաթիռի ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին պաշտոնապես զոհված Է ճանաչել: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել Է Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը: Այդ մասին հունիսի 23-ին հայտնել Է «Ալ Յաում աս Սաբիա» նորությունների պորտալը:
Մինչ այժմ, չնայած իշխանությունների նախնական հայտարարություններին, բոլորը, ովքեր եղել են ինքնաթիռում, որը MS804 չվերթն Էր կատարում Փարիզ-Կահիրե երթուղով եւ ռադարների Էկրաններից կորել Էր ենթադրյալ վայրԷջքից կես ժամ առաջ, համարվում Էին անհայտ կորածներ:
Կառավարության՝ հունիսի 23-ին հրապարակված հրամանագիրը համապատասխան ծառայություններին թույլ Է տալիս սկսել հարազատներին մահվան վկայականներ, ինչպես նաեւ նախնական փոխհատուցումներ տալը, որոնք, ըստ իշխանությունների հայտարարության, յուրաքանչյուր զոհվածի համար կկազմեն 25 հազար դոլար:
A320 ինքնաթիռում եղել Է 66 մարդ, այդ թվում՝ 56 ուղեւորներ 12 երկրներից: Նրանք բոլորը զոհվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



