Լավրովը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ Փարիզում քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ, որտեղ Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ կքննարկի Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կժամանի Փարիզ: Պլանավորվում է կարծիքների խորացված փոխանակում անցկացնել միջազգային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, անտարակույս, կարծարծվեն նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաները, նաեւ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների կարգավորման հեռանկարները»,-ասել Է Զախարովան հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



