Ի՞նչ մաղթանքներ են հղում Անահիտին Հայկոն, Քրիստինեն և Ավետը` տարեդարձի առթիվ
LIFETert.am-ը գրում է.
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր տոնում է իր ծննդյան 29-ամյակը: Դեռևս կեսգիշերից երգչուհին բազում անակնկալներ և շնորհավորանքներ է ստացել:
Հոբելյանի մասին Tert.am Youth-ը զրուցել է իր ընկերների` Քրիստինե Պեպելյանի, Ավետ Բարսեղյանի և ամուսնու` Հայկոյի հետ: Վերջիներս, բնութագրելով Անահիտին, շնորհավորեցին:
Հայկո
Անահիտի համար անակնկալ էինք պատրաստել ընկերներով: Երևանի սրճարաններից մեկում, երբ 00:00 էր, շամպայնով շնորհավորեցինք նրան: Հաճելի էր, որ այդ պահին սրճարանում գտնվողները սկսեցին ծափահարել և շնորհավորել: Անահիտի համար դա անսպասելի էր, քանի որ մենք ընկերներով գնացել էինք ֆուտբոլ դիտելու: Իհարկե, այսքանով չի սահմանափակվելու և ամենագլխավոր անակնկալը կլինի երեկոյան:
Անահիտը շատ բարի և հավատարիմ մարդ է: Նա շատ լավ հատկանիշներ ունի, որը ես շատ եմ գնահատում: Նա իր ընկերության մեջ էլ շատ ազնիվ է և նվիրված: Նրա համար կյանքը կամ սև է, կամ սպիտակ: Որպես մասնագետ նա շատ տաղանդավոր է: Կարճ ժամանակահատվածում նորաձևության ինդուստրիայի մեջ կարողացավ նվաճել բարձրունքներ` ներկայացնելով նոր աշխատանքներ ու հավաքածուներ:
Նրան մաղթում եմ երջանկություն: Ցանկանում եմ, որ նա ուրախ լինի և իմ կողքին: Իսկ աշխատանքում նոր ոգեշնչումներ և աշխատանքներ:




