«Աշխատանքային ամառ է լինելու». Գայանե Ասլամազյան
PHOTO
Tert.am-ը գրում է.
Tert.am Youth-ի հարցերին այս անգամ պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի, արվեստաբան՝ Գայանե Ասլամազյանը: Պատասխանները՝ զրույցում:
Առավոտը սկսվում է...
-Առավոտս սկսվում է ծիտիկների ծլվլոցով, այն առավել է տրամադրում պատրաստվել եթերի:
Հեռուստատեսությանը շատերը համարում են ճահիճ, որտեղ մարդիկ հայտնվում են ինքնակամ և սիրով: Ի՞նչ դեր ունի հեռուստատեսությունը Ձեր կյանքում:
-Սիրում եմ հեռուստատեսությունը իր բոլոր տեսակների, ձևաչափերի ու գույների մեջ: Այն մեծ հնարավորությունների, անսահմանափակ աշխարհ է: Ցանկացած ոլորտում պետք է առաջ գնալ ու չկանգնել: Ամենակարևորը ինքնազարգացումն է:
Փորձենք դասակարգել Ձեր բազմաժանր զբաղվածությունը:
-Մայր, դուստր, հաղորդավար, դերասան և մնացածը…
Երբ սպառվում է մարտկոցը, ապա ո՞րն է լիցքավորման Ձեր լավագույն միջոցը:
-Թարմ հյութը և լռությունը: Եվ ճիշտ հակառակը, երբ ներկա են ընկերներս։
Ժամանակի ու տարածության մեջ թողել ե՞ք մի բան, որ պետք էր վերցնել…
-Կցանկանայի ավելի շատ կրթություն ստանալ: Շատ լավ կլիներ, եթե այն ժամանակ այսքան հնարավորություններ ունենայի: Հիմա երիտասարդներն ավելի լայն հնարավորություններ ունեն, քան տարիներ առաջ:
Շարունակությունը` այստեղ




















































