Թմրամոլների թիվն աշխարհում առաջին անգամ գերազանցել Է 29 միլիոնը. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԹմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից եւ հիվանդություններից տառապող մարդկանց թիվն աշխարհում գերազանցել Է 29 միլիոնը: Ինչպես ասվում Է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի տարածման եւ հանցավորության հարցերի վարչության կողմից հունիսի 23-ին հրապարակված ամենամյա համաշխարհային զեկույ ցում, «վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ անհամամասնական աճ (բնակչության թվաքանակի ավելացման համեմատությամբ) Է գրանցվում»:
Փաստաթղթում նշվում Է, որ մոլորակի բնակչության շուրջ 5 տոկոսը՝ մոտավորապես 250 մլն մարդ, 2014 թվականին արգելված նյութեր Է օգտագործել առնվազն մեկ անգամ: «Բացի այդ, 12 մլն մարդ թմրանյութեր Է օգտագործում ներերակային ճանապարհով, նրանց 14 տոկոսը վարակված Է ՄԻԱՎ-ով»,-նշում են փորձագետները: Նրանք արձանագրում են, որ «թմրանյութերի օգտագործումից ընդհանուր ազդեցությունը մարդու առողջության վրա մնում Է քայքայիչ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



