Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Թալիշի դիրքում վիրավորված զինծառայողն իր կյանք վերադառնալը հրաշք է համարում

SOCIETY

 Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում թշնամու հարձակումը դիմակայելիս վիրավորված Հայոց բանակի ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը, ում  զինվորական ծառայության ժամկետն ավարտվում է այսօր՝ հունիսի 23-ին, համարում է, որ իր համար մահից կյանքի վերադառնալն անհավատալի  հրաշք է: Նա մարտնչել է իրենց անունները հերոսի փառքով պսակած դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի եւ Վիկտոր Յուզիխովիչի կողքին, ոտքերից ու թեւից ծանր վիրավորվել, անգիտակից վիճակում տեղափոխվել Մարտակերտի, ապա Ստեփանակերտի ու Երեւանի զինվորական հոսպիտալներ, մեկ շաբաթ մնացել է կոմայի մեջ եւ միայն ութերորդ օրը եկել գիտակցության: «Հիմա ոտքերս կարողանում եմ ազատ շարժել, սակայն թեւս մնում է անշարժ, հավանաբար, բուժվելու համար դեռ երկար ջանք ու ժամանակ կպահանջվի: Բայց առավել դժվար եմ հաղթահարում հոգեկան ս թրեսը, ոչ մի ակնթարթ չեմ կարողանում բաժանվել ռազմի դաշտում ծավալված դեպքերի տպավորություններից, ապրած մղձավանջային ժամերից, հրամանատարիս ու մարտական ընկերներիս կորստյան ցավից:

Մերուժան Ստեփանյանը զոհվեց ինձնից մի քանի մետր հեռավորությամբ: Ինը հոգով ժամեր շարունակ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա ու ցերեկվա ընթացքում թշնամու հարյուրավոր զինվորների գրոհն ու հրետակոծության հեղեղն էինք դիմագրավում: Որքան պատեց մեր ուժերը, կռվեցինք՝ մինչեւ վերջին փամփուշտը, վերջին ճիգերը: Ինձ ամրացված զենքով ու նռնակներով ընկերներիս հետ կրակել ու ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների: Հետո մարտը ծավալվեց խրամատի մեջ: Վերջին նռնակը նետեցի թշնամիների ոտքերի տակ. մի քանի մետր էինք հեռու իրարից: Նրանցից մեկն էլ իր նռնակը նետեց: Ես ը նկած դիրքում էի, եւ, մինչ կհասցներ պայթել թշնամու նռնակը, այն ոտքով հասցրի հրել դեպի թշնամին: Այն հրելու պահին պայթեց, բայց վնասեց միայն ոտքերս, որոնք քրքրվել էին նռնակի բեկորներից: Մի երկու մետր էր մնացել, որ հասնեմ բլինդաժում մարտնչող դասակի հրամանատարին, հարցնեմ, թե ինչ պետք է անեմ,երբ նա զոհվեց աչքիս առաջ, եւ ես մենակ մնացի թշնամու բազմաքանակ ուժերի դեմ: Որ ասեմ, թե չէի վախենում, այդպես չէր, բայց այդ պահին, երբ շաղվել էի արյան ծովի մեջ, թեւս եւ ուսոսկրս փշրվել էին, արյունը  ծորում էր հագուստիցս, նաեւ ներսից լցվում էր բերանս, ծարավը հաղթա հարելու համար ցեխաջուր էի կուլ տալիս, մեջս մի տեսակ գերբնական ուժ էր առաջացել, այնպիսի մի համարձակություն ու սառնասրտություն, որ բառերով դժվար է նկարագրել: Նահանջել եմ՝ հենապատի վրայից դիմացի ձորը գլորվելով: Ոտքով, անզեն, արնաքամ լինելով, անցել եմ մոտ 1-2 կիլոմետր: Հանդիպել եմ երկրորդ գծում գտնվող մեր զինվորներից երկուսին: Գիտակցությունս աստիճանաբար մթագնում էր: Հիշում եմ, որ զինվորական մեքենաները եկան ու դիրքեր էին բարձրանում, ինձ տեղավորեցին շտապօգնության մեքենայի մեջ ու տարան գնդի սանմաս, այնտեղ զգացի, որ վզիս արյունոտված խաչը հանում էին…Ու էլ ոչինչ չեմ հիշում, միայն ութերոդ օրն եմ աչքերս բացել: Թե ինչպես եմ նահանջել՝ փրկվելով մահվան ճիրաններից, հիմա էլ չեմ հավատում: Մենք կռիվը սկսել ենք 9 հոգով՝ տալով 4 զոհ, 2 ծանր վիրավոր: Մեր երեք ընկերները հրամատարի հրահանգով նահանջել են, որոնցից երկուսն արդեն հաղթահարել են հոգեբանական սթրեսը եւ վերադարձել զորամաս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Հրայր Բաղդասարյանը:

Հրայրը ծնվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Գնունի եւ Սեդա Բաղդասարյանների ընտանիքում: Նրա ավագ եղբայրները՝ Հրաչյան եւ Նորայրը եւս զինվորական ծառայությունն անցել են Արցախում՝ սահմանապահ դիրքերում: Հրայրը, ռազմադաշտի մղձավանջային պահերը վերապրելուց հետո անգամ պահպանել է հոգու կորովը: «Զոհված ընկերներս միշտ կենդանի կմնան իմ սրտում, իսկ ծառայակից ընկերներիս մոտ կուզեմ կրկին գնալ, տեսակցել նրանց, այցելել զոհված ընկերներիս շիրիմներին: Իսկ լիարժեք առողջանալուց հետո կփորձեմ հանրօգուտ աշխատանքով պիտանի լինել ընտանիքիս ու հայրենիքիս»,-ավարտեց խոսքը հերոս մարտիկը:

Խոսրով Խլղաթյան

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients