Դեւիդ Քեմերոնը քվեարկեց ԵՄ-ին անդամակցության շուրջ բրիտանական հանրաքվեում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը մասնակցել Է ԵՄ-ին երկրի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեին: Քաղաքական գործիչը Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող ընտրական տեղամաս Է ժամանել իր տիկնոջ՝ Սամանթայի ուղեկցությամբ եւ ողջունել այնտեղ հավաքված բազմաթիվ լրագրողներին ու շարքային բրիտանացիներին:
Հենց Քեմերոնին Է պատկանում ԵՄ-ի հետ հարաբերությունների թեմայի շուրջ հանրահարցում կազմակերպելու գաղափարը: 2013 թվականին խորհրդարանական ընտրարշավի թեժ շրջանում նա այս համարձակ խոստումը տվեց, որպեսզի իր կողմը գրավի եվրասկեպտիկների ձայները եւ արգելակի Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության ժողովրդականության աճը:
Մինչդեռ Քեմերոնն ինքը դեմ Է Եվրամիության հետ հարաբերությունները խզելուն: Փետրվարի 18-19-ին կայացած եվրագագաթնաժողովի արդյունքներով նա Բրյուսելի հետ գործարք կնքեց հանրակցությանը թագավորության անդամակցության հատուկ պայմանների շուրջ: Այդ պայմանավորվածությունները նախատեսում են ավելի մեծ ինքնիշխանության տրամադրում բրիտանական խորհրդարանին, ֆունտ ստեռլինգի պաշտպանություն, ինչպես նաեւ միգրացիոն օրենսդրության խստացում՝ Մեծ Բրիտանիայում սոցիալական նպաստներից ԵՄ-ի երկրների միգրանտների օգտվելը երկար ժամանակով արգելափակելու ճանապարհո վ:
Վարչապետի կարծիքով՝ հանրակցությանն անդամակցության հենց այս պայմանները պետք Է համոզեն բրիտանացի ընտրողներին՝ ներկայիս հանրաքվեում դեմ քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



