Երեւանում 36-ամյա տղամարդը ավտոմեքենայով բախվել է պատին ու մահացել
SOCIETYNews.am-ը գրում է.
Երեւանում հունիսի 23-ի գիշերը տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Նշենք, որ Երեւանի 36-ամյա բնակիչ Վրեժ Դանիելյանն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում բախվել է պատին:
36-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



