Սուպերմոդել Քրիսի Թեյգենի նորածին դուստրը՝ Քարդաշյանների հավաքածուից 23 դոլարանոց հագուստով
PHOTOԳարնանը ծնվել է Ջոն Լեջենդի եւ Քրիսի Թեյգենի առաջնեկը: Սուպերմոդելը դուստր է լույս աշխարհ բերել, որին Լունա է անվանել: Զույգը շատ մտերիմ է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հետ ու դրա համար էլ զարմանալի չէ, որ Թեյգենի Snapchat–ում հայտնվել է երկու ամսական Լունայի լուսանկարը Kardashian Kids Collection հագուստով:
Ի դեպ հագուստը 23 դոլար արժե:

«Kardashian Kids! Շնորհակալություն, Քիմ»,- գրել է 30-ամյա մոդելը։
Իսկ Ֆրանսիայում Իգգի Փոփն իր կարծիքն է հայտնել Քիմ Քարդաշյանի մասին.
«Քիմ Քարդաշյանը շատ օգտակար է Հայաստանի համար: Ահա թե ինչ եմ ես մտածում: Քիմը գեղեցկուհի է, նա հայկական հետույք ունի, փոքր հայկական ոտքեր: Նա հայ գեղեցկուհի է, աշխարհում այնքան շատ գեղեցիկ մարդիկ կան՝ տարբեր ու գեղեցիկ»,- ասել է երաժիշտը:
Աղբյուրը` NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



