Նաիրիտցիները երթով շարժվում են նախագահական (լուսանկարներ)
SOCIETYNews.am-ը գրում է.
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ հունիսի 23-ին, գործարանի վերագործարկման պահանջով կառավարության շենքի դիմացից երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26:
Նշենք, որ նաիրիտցիները գործարանի վերագործարկման հարցով արդեն դիմել են ԱԺ բոլոր խմբակցություններին, նրանց արձագանքել է ՀԱԿ-ն ու §Ալյանս¦-ի նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանն ու ՀԱԿ պատգամավորները խոստացել են Բաղրամյան պողոտայում լսել նրանց առաջարկությունները եւ միասնական պլան մշակել։
Նշենք նաեւ, որ «Նաիրիտի» աշխատակիցների խոսքով, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը:
Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները: «Մենք գլխավոր դատախազից պահանջում ենք քրգործ հարուցել «Նաիրիտի» տնօրինության դեմ եւ անվավեր ճանաչել այն պայմանագիրը, որը մենք ստիպված ենք եղել կնքել մեր աշխատավարձն ստանալուց առաջ»,-նշել են նրանք:
Նշենք, որ երթն ուղեկցում են ոստիկանները:






