Solar Impulse 2 արեւամարտկոցներով աշխատող ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Իսպանիայում
INTERNATIONAL NEWSSolar Impulse 2 արեւամարտկոցներով աշխատող ինքնաթիռը կտրել-անցել Է Ատլանտյան օվկիանոսը եւ վայրԷջք կատարել Իսպանիայի Սեւիլիա քաղաքում: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում նախագծի Էջում:
«Բերտրան Պիկարը վայրԷջք Է կատարել Սեւիլիայում՝ 70 ժամում ավարտելով Ատլանտյան օվկիանոսի վրայով առաջին թռիչքն այն օդանավով, որն օգտագործում Է միայն արեւի Էներգիա»,- ասված Է հրապարակման մեջ: Փորձարարական ապարատն Ատլանտյան օվկիանոսի վրայով ճանապարհորդության Է մեկնել հունիսի 20-ին Նյու Յորքից: Օդանավի ղեկանիվի առջեւ եղել Է շվեյցարացի օդաչու Բերտրան Պիկարը:
Solar Impulse 2-ը, որը նախածգվել Է Շվեյցարիայում, իրենից ներկայացնում Է իր նախորդի՝ Solar Impulse-ի բարելավված տարբերակը: Դրա թեւերի բացվածքը 72 մետր Է, քաշը՝ շուրջ 2,3 տոննա: Ինքնաթիռում տեղակայված են 17 հազար կուտակչային արեւամարտկոցներ, որոնցով աշխատում են չորս Էլեկտրաշարժիչներ: Ինքնաթիռի միջին արագությունը կազմում Է ժամում շուրջ 140 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



