Թուրքիայի հայ համայնքի անդամները պատրիարքարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքարանի առջև` պահանջելով պատրիարքի ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Բողոքարարաների շարքում են եղել Օրթաքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը, Քալֆայան որբանոցի հիմնադրամի ղեկավար Դիանա Քամփարոսյանը, գրող Ժակլին Չելիքը, ատամնաբույժ Թաթյո Բեբեքը և այլոք: Նրանք պատրիարքարանի դիմաց սև պսակ են թողել «Ուզում ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:
«Մենք իրական պատրիարք ենք ուզում, և հենց մենք ենք նրան ընտրելու: 555 տարի ինչպես եղել է, այդնպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Ժակլին Չելիքը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



