Մեծ Բրիտանիայում մեկնարկել Է ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ հանրաքվեն
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայում մեկնարկել Է Եվրամիությանը երկրի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում դռները բացել են 41 հազար ընտրական տեղամասեր:
Հասարակական կարծիքի վերջին հարցումներն ի հայտ չեն բերում այս կամ այն ճամբարի բացահայտ առաջատարությունը, բայց դրանց մեծ մասը կանխատեսում է ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը: TNS ընկերության հարցման տվյալների համաձայն՝ բրիտանացիների 43 տոկոսն անդամակցության հակառակորդներ են, իսկ 41 տոկոսը՝ դրա կողմնակիցներ: Սակայն հունիսի 22-ին հրապարակված մի քանի հարցումների տվյալները ցույց են տալիս անդամակցության պահպանման կողմնակիցների ոչ մեծ առավելությունը:
Հանրաքվեում տրված ձայների հաշվարկը կսկսվի ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո: Քվեարկության առաջին արդյունքները կամփոփվեն հունիսի 24-ի գիշերը ժամը մոտավորապես 02:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 05:00-ին): Արդյունքները կհայտարավեն ուրբաթ առավոտյան Մանչեսթրում, որտեղ գտնվում է ձայների հաշվման կենտրոնական շտաբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



