Դեմոկրատները նստացույց են կազմակերպել ԱՄՆ-ի Կոնգրեսում
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները հրաժարվում են հեռանալ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից՝ փորձելով կոնգրեսականներին ստիպել քվեարկելու զենքի վերահսկողության օրենքների ընդունման օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի այս ակցիան՝կազմակերպել են գրեթե 100 օրենսդիրներ՝ պահանջելով սահմանել զենք գնել ցանկացողների ավելի հանգամանալից ստուգում եւ արգելել դրա վաճառքն ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ վերջերս Ֆլորիդայի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում Է այս ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Սենատորներն առաջարկում են գտնել փոխզիջումային որոշում:
Պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը դեմոկրատ սենատորների ակցիան որակել Է հանրության համար նախատեսված՝ ճարպիկ հնարք:



