Բեռլինը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի սառը պատերազմ թույլ չտա. Գերմանիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԳերմանիան իր ողջ ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա ներկայիս բարդ հարաբերությունները վերաճեն նոր սառը պատերազմի։ Նման հավաստիացմամբ հանդես է եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նրա խոսքով՝ «առաջ շարժվելով Գերմանիան կանի ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա լարվածությունը վերածվի նոր սառը պատերազմի»։
Ղրիմի և Ռուսաստանի միավորումն արտգործնախարարը համարում է թերակղզու անեքսիա։
«Գերմանիան և Ֆրանսիան կանգնած են միջազգային ջանքերի գլխավերևում, որպեսզի զսպեն և կարգավորեն Ուկրաինայում տիրող ռազմական և քաղաքական ճգնաժամը։ Իսկ ԱՄՆ-ի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացրել է այլ մարտահրավերների վրա»,- կարծում է Շտայնմայերը։
Ըստ դիվանագետի՝ հենց այդ պատճառով է, որ Բեռլինն ու Փարիզը իրենց վրա են վերցրել Ռուսաստանի գլխավոր զրուցակիցների դերը այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են եվրոպական անվտանգությանն ու ուկրաինական պետականության գոյությանը։



