Հայաստանի լեռներում ռուսական ռազմակայանի կապավորները յուրացնում են նոր տեխնիկան
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում կապի ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ են սկսվել Կամխուտ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում: Պարապմունքները կապի պետի ղեկավարությամբ անցկացվում են կապի արդիական նմուշներով եւ կշարունակվեն երկու շաբաթ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները յուրացնում են «Աուրիգա-1,2B» կապի համալիրները եւ Ռ-149-Լ1 կապի կայանները «ԿամԱԶ» ավտոմեքենայի բազայի վրա:
«Զորամիավորումը համակարգչայնացված նոր արդիական կապի միջոցներով վերազինումը թույլ Է տալիս 30 տոկոսով կրճատել նոր ժամանած կապավորների կողմից առաջադրանքների կատարման ժամանակը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



