Հնդկաստանում ավելի քան 90 մարդ է զոհվել կայծակի հարվածից
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է նվազագույնը 93-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Մինչ այս հաղորդվում էր 56 զոհվածների մասին: Բիհար նահանգում մահացել է 56 մարդ, Ջարքհանդայում, Մադհյա-Պրադեշում և Ութար-Պրադեշում՝ 37 մարդ: Զոհերի մեծ մասն անձրևների ժամանակ աշխատելիս է եղել ֆերմաներում:
Երկրի արևելքում շարունակվում են հորդառատ անձրևներն ու ամպրոպները: Մոտակա մի քանի օրը վատ եղանակը կպահպանվի:
Հնդկական ԶԼՄ-ների տվյալներով, միայն 2014թ-ին կայծակի հարվածից Հնդկաստանում զոհվել է մոտ 2.5 հազար մարդ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



