Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Դրամական աջակցություն է հատկացվել քառօրյա պատերազմում վիրավորված Գեղարքունիքի մարզի 13 զինծառայողների

SOCIETY

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացան Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում վիրավորում ստացած 13 զինծառայողներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպումը բացեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ  Արցախյան ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում  իրենց հերոսական կողմերով են դրսեւորել Գեղարքունիքի մարզի  ինչպես ժամկետային զինծառայողները, այնպես էլ՝ կամավորները: «Հազարից ավելի մարդիկ են կամավորագրվել եւ մեկնել Արցախ, առաջնագծին ցուցաբերվել է մեծածավալ նյութական օգնություն: Մեր ժամկետայինները փառավոր սխրանքներ են գործել ռազմադաշտում: Ապրիլյան իրադարձությունները համախմբեցին մեր զգին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, եւ այսուհետ էլ այդ համախմբումը պետք է ամրապնդվի: Մենք մեր հնարավորության սահմաններում օգնել ու օգնում ենք զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին, կամավոր առաջնագիծ մեկնածներին եւ այն կարծիքին ենք մնում, որ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը կորցրած զինծառայողների ընտանիքները պետք է շարունակական աջակցություն ստանան, որպեսզի կարողանան հնարավորինս հաղթահարել իրենց սոցիալական , առողջական ու առօրյա  խնդիրները»-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ Սփյուռքի նախարարւթյունն Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո օգնության կոչով դիմել է համայն հայությանը՝ նյութապես աջակցելու զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին, ովքեր, իրենց հասած դժբախտության հետ մեկտեղ, հայտնվել են նաեւ կարիքի մեջ:

Այդ կոչին արձագանքել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը, որի տնօրեն Արմեն Ծուլիկյանն անձամբ էր ներկայացել հանդիպմանը՝ Ապրիլյան քառօրյա մարտերում վիրավորված զինծառայողներին դրամական աջակցություն հատկացնելու նպատակով:Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով իր խոսքում դրվատեց  մեր հերոս զինծառայողների անուրանալի սխրանքը: «Ուզում եմ գլուխ խոնարհել այս հանդիպմանը ներկա հերոսների եւ առհասարակ բոլոր մյուս հերոս տղաների մայրերի առջեւ, ովքեր նման հերոս տղաներ են ծնել: Ադ հերոսները, որոնց շարքերում են նաեւ այս տղաները, անձամբ փրկել են Արցախի Տոնաշենում ծառայող իմ զինվոր որդու կյանքը: Եթե թշնամին կարողանար գրավել Թալիշը, անշուշտ, Տոնաշենի «Եղնիկներ»-ում գտնվող իմ որդին ու իր ծառայակիցները կհայտնվեին սպառնալից վիճակում: Նրանք, իրենց սխրանքով պատնեշելով թշնամուն, փրկել են Արցախի ու Հայաստանի քաղաքացիների կյանքը, մեր հայրենիքը:

Մեր նախարարությունը զոհված եւ վիրավոր զինծառայողների ցանկը ներկայացրել է Սփյուռքի կազմակերպություններին: Արվում է հնարավորը, որ այդ օգնությունը լինի ոչ թե միանվագ, այլ շարունակական, որպեսզի իրենց զավակներին կորցրած ընտանիքները, բուժման ու կենսական խնդիրներ ունեցող վիրավոր զինծառայողները կարողանան սոցիալական խնդիրներ լուծել, հոգալ իրենց առօրյա հոգսերը: Կփորձենք նաեւ անհատական օգնություններ կազմակերպել»,-հանդիպման մասնակից վիրավոր զինծառայողներին եւ նրանց ծնողներին դիմեց Ֆիրդուս Զաքարյանը:»Ապրիլյան քառօրյա հերոսամարտերÕ ¨ ալեկոծեցին համայն հայությանը, եւ մեր տղաների հերոսական ջանքերի շնորհիվ մենք այժմ բաց ճակատով ենք նայում աշխարհին, հավատով՝ մեր վաղվա անվտանգ օրվան: Գեղարքունիքի մարզում սա մեր առաջին մասնակցությունն է աջակցության տեսքով, բայց աշխատանքներ ենք տանում, որ այն ֆլինի շարունակական»-հավաստեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:Ապա տնօրենը անձամբ օգնություն հանձնեց Ապրիլյան հերոսամարտերում վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներ, Գավառ քաղաքը ներկայացնող Նորայր Զախարյանին, ԼՃափ գյուղը ներկայացնող Գեւորգ Բ աղդասարյանին, Շատջրեք գյուղը ներկայացնող Անդրանիկ Աթալյանին, Վարդենիս քաղաքը ներկայացնող Արմեն Սիմոնյանին Հայկ Մինասյանին, Ճամբարակ քաղաքը ներկայացնող Համբարձում Վարդանովին եւ Գուրգեն Առուստամյանին, Սեւան քաղաքը ներկայացնող Դավիթ Ազիզյանին, Լիճք գյուղը ներկայացնող Հրայր Բաղդասարյանին, Սոթք գյուղը ներկայացնող Ավետիս Զարգարյանին, Փոքր Մասրիկը ներկայացնող Ռուբեն Գեւորգյանին: Դրամական աջակցություն ստացողների շարքում էր նաեւ ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը, ով վիրավորվել էր  Մարտակերտում, անօդաչու թռչող սարքի կրկոցներից:Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, եւս մեկ անգամ մեծարելով Ապրիլյան հերոսամարտերում կենաց-մահու գնով թշնամուն կանգնեցրած քաջերին, հավաստիացրեց, որ հայրենի կառավարությունը, մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են իրենց հնարավորությունների սահմաններում թեթեւացնել հայրենիքի հերոս պաշտպանների ընտանիքների հոգսերը, Հայոց բանակին ու նրա մարտիկներին սատար են կանգնելու բոլոր խնդիրներում:»Կփորձենք ձեզ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, ամենատարբեր խնդիրներում, ուր կբավարարեն մեր հնարավորությունները:Ձե ր ու ձեր զոհված ընկերների մասին հպարտությամբ կխոսեն նաեւ ձեր եղբայրներն ու կրտսեր ընկերները, ովքեր, որպես ապագային հայ զինվորներ, կոգեշնչվեն ձեր հերոսական կերպարներով: Կեցցես դուք»,-ասաց մարզպետը:»Առողջություն եմ մաղթում բոլոր հայ զինվորներին, լինեն ողջ թե վիրավոր, որպեսզի ամեն մեկը ողջ ու առողջ վերադառնա  կարոտած ընտանիք: Շնորհակալ ենք         ուշադրության ու աջակցության համար»-իր խոսքը հնչեցրեց Վարդենիս քաղաքի բնակիչ, վիրավոր զինծառայողի մայր Սուսաննա Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan