Գարիկ Մարտիրոսյանի կնոջ լուսանկարը՝ հայկական եռագույնով
LIFEՀայտնի երգիծաբան, ռուսական «Comedy Club» հումորային հեռուստանախագծի վարող եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, այս օրերին իր հանգիստն է վայելում Նյու Յորքում։
«Մեծ խնձորի» բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելուց հետո Ժաննան լուսանկարվել է Հայաստանի, Իսրայելի (Ժաննան արմատներով Իսրայելից է) եւ Ռուսաստանի դրոշների մոտ։

«Մերոնք՝ քաղաքում»,- լուսանկարը ստորագրել է Ժաննան։
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի շոումենը կնոջ հետ Հայաստանում էր եւ Լեւինան Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել Հայաստան կատարած այցից։

Նշենք, որ օգոստոսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ելույթ կունենա «Comedy Club»-ի երգիծաբանների թոփ կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանի, Գարիկ Խարլամովի, Թիմուր Բատրուդինովի, Դեմիս Կարիբիդիսի, Դմիտրի Սորոկինի, Անդրեյ Սկորոխոդի, USB խմբի ու ռուսական հեռուստաեթերի լավագույն կատակերգական շոուի շատ այլ ռեզիդենտների մասնակցությամբ:




