Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ քննչական կոմիտեն դատարան է ուղարկել համակարգչային սաբոտաժ կազմակերպելու դեպքով քրեական գործը

SOCIETY

 ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի նոյեմբերին բուքմեյքերական երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակում է կազմակերպվել նույն անձի կողմից։ Բացի այդ, վերջինս ապօրինաբար տիրացել է ՍՊ ընկերության տնօրենի էլեկտրոնային փոստի գաղտնաբառին։

Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 15-ին Ա.Ավետիսյանը, նախնական համաձայնությամբ, համապատասխան գումարի դիմաց, այլ անձի միջոցով ձեռք է բերել  մշակութագործարարական կենտրոնի տնօրենի կողմից օգտագործվող էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառը և հնարավորություն է ստացել ապօրինի մուտք իրականացնել նշված փոստարկղ:

Բացի այդ, պարզվել է, որ Ա.Ավետիսյանի կողմից կազմակերպվել են 2015 թվականի նոյեմբերին երկու տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերի նկատմամբ տեղի ունեցած DDoS տեսակի հարձակումը։ Նախնական քննության տվյալներով՝ համակարգչային սաբոտաժ իրականացնելու նպատակով Ա.Ավետիսյանը կազմակերպել և ղեկավարել է բուքմեյքերական կայքի ուղեփակման ուղղված գործողություններ.  ժամեր շարունակ  DDoS տեսակի համակարգչային հարձակման է ենթարկվել բուքմեյքերական ընկերության կայքը, որի  հետևանքով կազմալուծվել է կայքի աշխատանքը,  հաճախորդները տևական ժմանակ զրկվել են կայքի միջոցով մատուցվող ծառայություններից՝ ընկերության գործարար համբավին պատճառելով ծանր վնաս։

DDoS տեսակի համակարգչային հարձակումը դադարեցնելու համար Ա.Ավետիսյանն իր միջնորդությունն է առաջարկել  կայքը շահագործող ընկերությունների գլխավոր տնօրենին և պահանջել 5000 ԱՄՆ դոլար։ Առավել ծանր հետևանքներից խուսափելու համար վերջինս Ա.Ավետիսյանին մաս-մաս վճարել է 4.000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ DDoS տեսակի համակարգչային հարձակումներ հետագայում չիրականացնելու համար:

Բացի այդ, պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց Ա.Ավետիսյանի կողմից համակարգչային հարձակում է  կազմակերպվել է մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով այն ևս տևական ժամանակով արգելափակվել է:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն պաօրինի տիրանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով։ Քննությամբ պարզվել է օժանդակողի ինքնությունը, ով Ուկրաինայի քաղաքացի է։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում։

Ա.Ավետիսյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan