Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հռոմի պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը Խոր Վիրապից աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ

SOCIETY

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ միջոցառումների ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նախ հայտնեց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը քահանայապետի այցի առիթով, որի մարման պաշտոնական արարողությեւնը տեղի կունենա Ֆրանցիսկոս պապի Հայաստան ժամանելու օրը: Կենտրոնական բանկն էլ ունի հատուկ հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապի Հայաստան այցին, որը ևս թողարկվելու է այցի մեկնարկի օրը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ Հռոմի պապի այցի հետ կապված շատ մեծ հետաքրքրություն կա  հայ արվեստագետների մոտ: «Գիտեք, որ մեր բազմաթիվ հեղինակներ այս օրերին իրենց արվեստով անդրադառնում են առաջիկա այցին, և կա շատ մեծ ցանկություն սրբազան քահանայապետին այցի ժամանակ փոխանցելու գերժամանակակից արվեստի գործեր և հիշողություններ պարգևող հուշանվերներ՝ կապված այս այցի հետ: Դա շատ հուզիչ է և նկատելի է, թե ինչքան մեծ ոգևորություն է առաջացրել այս այցը արվեստի բնագավառի ներկայացուցիչների մոտ: Սփյուռքում էլ է շատ մեծ հետաքրքրությունը այցի նկատմամբ, և մենք տեսնում ենք շատ մեծ հոսք ուխտագնացների՝ մարդկանց, ովքեր ցանկանում են ներկա լինել այդ պատմական իրադարձությանը, և հարյուրավոր մեր հայրենակիցներ տարբեր վայրերից այս օրերին ժամանում են Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին, որ ընդգրկված են ծրագրում»,- ասաց Սարգսյանը:

Ծրագիրը սկսվելու է հունիսի 24-ին, ժամը 15:00-ին՝ Սրբազան քահանայապետի ժամանումով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն: «Գիտեք,  որ, պետության գլուխ դիմավորելիս,  մենք ունենք զինվորական պատիվներ, որոնք տրվում են արարողակարգային ընթացքով: Անշուշտ, հաշվի առնելով այն փաստը, որ սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլ առաջին հերթին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, կան լրացումներ այդ բավականին խիստ ընդգծված արարողակարգին, և կլինեն լրացուցիչ էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբը, որը կդիմավորի սրբազան քահանայապետին և այն, որ ժամանման պահին նրան կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրանը և լավաշը երեխաների կողմից: Տեղի կունենա կարճատև զրույց հանրապետության Նախագահի և  Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ օդանավակայանի նախագահական տերմինալում: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո տեղի կունենա ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը: Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ և երախտագիտությամբ է ընդունել անցած տարի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից  Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, նրա հայտարարությունը և դիրքորոշումը՝ կապված Ցեղասպանության փաստի հետ: Անշուշտ, այդ այցելությունը Ծիծեռնակաբարդ ունի մեծ խորհուրդ և նշանակություն մեզ համար: Այնտեղ տեղի է ունենալու փոքր ծիսական արարողություն: Ինչպես ձեզ հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ եկե ղեցին սրբերի դասին է կարգել Ցեղասպանության զոհերին, ինչով պայմանավորված` ծիսական արարողությունն ունի որոշակի յուրահատկություն: Սրբազան քահանայապետը և Վեհափառ հայրապետը միասին կաղոթեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այնուհետև կլինի նաև հանուն Սրբազան քահանայապետի տնկված եղևնու օրհնման արարողություն, և դրանից հետո պատվիրակությունը կմեկնի օդանավակայան, որտեղից կմեկնեն Գյումրի: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետ կվերադառնա Երևան և նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Միջոցառման մեկնարկը ժամը 18:00-ին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Էջմիածին»,- ընդգծեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan