Երևանը չորս օր կվերածվի կիթառի միջազգային համերգասրահի
SOCIETYԵրևանը հունիսի 28-ից հուլիսի 1-ը Երևանը կլցվի կիթառի հնչյուններով. Կիթառի 2-րդ միջազգային փառատոնը Հայաստան կբերի տարբեր երկրների ճանաչված երաժիշտների: Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին՝ յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և արպերության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը նշեց, որ համերգային ծրագիրն իր մեջ ներառելու է ռենեսանս, բարոկո, դասական, ռոմանտիկ և ժամանակակից ստեղծագործություններ: «Դա արվում է նրա համար, որպեսզի հանդիսատեսը ծանոթանա դասական կիթառի բոլոր ժանրային ստեղծագործություններին և կոմպոզիտորներին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Ժորա Սարգյանը տեղեկացրեց , որ փառատոնից հետո պլանավորվում է համերգներ և վարպետության դասեր անցկացնել Դիլիջանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում: Ապագայում նաև պլանավորվում է կիթառի միջազգային մրցույթներ կազմակերպել Երևանում:
Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Բացման համերգին՝ հունիսի 28-ին ելույթ կունենա ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը (Գերմանիա), ով իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգա յին փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Փառատոնային երկրորդ համերգին հունիսի 29-ին ելույթ կունենա կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան), իսկ հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):
Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) և YerazArt հիմնադրամը:



