Դեբեդ գետում հայտնաբերվել է 7 օր առաջ գետ ընկած վարորդի դին (լուսանկարներ)
PHOTO
Դեբեդ գետում քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են 7 օր առաջ ավտովթարի հետևանքով անհետ կորած վարորդին:NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ 22-ամյա երիտասարդի դին հայտնաբերել են Դեբետավան գյուղի մոտակայքում՝ գետի մեջ՝ դեպքի վայրից մոտ 12 կմ հեռավորության վրա: Այժմ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները՝ հրամանատար Վաղինակ Հովսեփյանի ղեկավարությամբ, փորձում են երիտասարդի դին դուրս բերել գետից:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցվել Տավուշի մարզում: Վազ-21-011 մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, ընկել էր Դեբետ գետը: Մինչ այս պահը Նոյեմբերյանի փրկարարները, ոստիկաններն ու մարզի բնակչությունը որոնողական աշխատանքներ էին իրականացնում գետի երկայնքով: Վարորդին գտնելու աշխատանմքներին միացելէին նաև հայ և վրաց սահմանապահները:
Մինչ այս պահը սակայն մեքենան չի հայտնաբերվել:




















































