Միշոյի կնոջ զգեստը պատռվել է Խորվաթիայում
PHOTO
Ճանաչված ռեփեր Միշոն կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի հետ իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում։ Վերջին օրերին զույգը հաճախ է լուսանկարներ եւ կարճ հոլովակներ հրապարակում գողտրիկ այս երկրից։
Սկզբում Միշոն եւ Սոնան ուսումնասիրել են մայրաքաղաք Զագրեբը, իսկ հետո հասել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Դուբրովնիկ։ Հենց այստեղ էլ ռեփերն ու հաղորդավարուհին նշել են ամուսնության 1-ամյակը. զույգը հավերժ միասին լինելու խոստում տվեց 2015-ի հունիսի 20-ին։
Իսկ 1700-ամյա պատմություն ունեցող Սպլիտ քաղաքում շրջելիս Սոնայի զգեստը առջեւի հատվածից պատռվել է։ Գեղեցկուհին չի կորցրել իրեն եւ քորոց է խնդրել խորվաթ կնոջից։
«Մենք զբոսնում էինք Սպլիտի գեղեցիկ ու հին քաղաքով, երբ զգեստս հենց առջեւի մասից պատռվեց։ Մենք մտանք մի անծանոթուհու տուն եւ փորձեցինք բացատրել, որ մեզ քորոց է անհրաժեշտ։ Դրա փոխարեն կինը ներս գնաց, թել ու ասեղ բերեց եւ սկսեց կարել հագուստս։ Մենք տարբեր լեզուներով էինք խոսում, բայց միասին ծիծաղում էինք։ Հիշողություն, որը հաստատ երբեք չեմ մոռանա»,- Instagram-ում գրել է Սոնան։




















































