Ամուսինը և կինը պետք է զգան նույն սրտով, տեսնեն նույն աչքերով և ապրեն նույն հոգով
LIFEՋեյմս Ֆենիմոր Կուպերը (15.09.1789 – 14.09.1851 թթ.) եղել է ամերիկացի վիպասան և երգիծաբան, արկածային գրականության դասական:
Նույնիսկ իմաստունը կարող է նստել մրջնաբնի վրա, սակայն միայն հիմարն այնտեղ նստած կմնա:
Ամուսինը և կինը պետք է զգան նույն սրտով, տեսնեն նույն աչքերով և ապրեն նույն հոգով:
Կանացի սիրտը քմահաճ է, այն ցանկացած փիլիսոփայի փակուղին կգցի: Մեկը ճիշտ պաշարում է պահանջում և հանձնվում է, միայն երբ սպառվել են պաշտպանության բոլոր միջոցները. մյուսը նախընտրելի է գրավել հարձակմամբ. իսկ կան նաև խորամանկները, որոնց անհրաժեշտ է շփոթության մատնել` դարանից հարձակվելով:
Սերը քնքուշ բույս է և երկար չի ապրում, եթե ջրում են արցունքներով:
Շիտակ և ճշմարիտ մարդը հաճախ կարող է նեղացնել` ասելով դառը ճշմարտությունը, սակայն նրա հավանությունը հենց նրանով է արժեքավոր և հաճելի, որ մաքուր սրտից է բխում:



