Yerevan, 03.October.2026,
00
:
00
BREAKING


Եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ. Ագնեսա Շահնազարյան

LIFE

Asekose.am-ը  գրում է.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանինշատերը գիտեն ինչպես թատրոնում, այնպես էլ հեռուստասերիալներում ստեղծած վառ կերպարներով: Դերասանուհին որոշում էր  կայացրել hհեռանալ Հայաստանից, հաստատվել Մոսկվայում և վերջակետ դնել դերասանի մասնագիտությանը:  Սակայն որոշ ժամանակ Մոսկվայում ապրելուց հետո հասկանում է, որ իր կոչումը դերասանուհի լինելն ու Հայաստանում ապրելն է: Asekose.am-ը զրուցել է դերասանուհուհետ Հայաստան վերադառնալու պատճառների, էկրանային դադարի, առաջարկներ չունենալու,  իր կողքի տղամարդու տեսակի, մայրանալու որոշման մասին և ոչ միայն:

Որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ ես քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձել եմ Ագնեսա Շահնազարյան

Մեկ անգամ ընդմիշտ փորձել եմ հեռանալ Հայաստանից ու բնակություն հաստատել Մոսկվայում: 1 տարուց ավել մնացի այնտեղ,  սկսել էի իմ սեփական գործը: Սակայն չդիմացա այնտեղ, հասկացա, որ իմ կոչումն է դերասանուհի լինել, ըստ իս՝ ես դրա համար եմ լույս աշխարհ եկել: Դերասանական գործունեությունս այնտեղ շարունակելու հնարավորություն, միգուցե, կունենայի, սակայն ես շատ իրատես եմ և հասկանում եմ, որ դա ինձանից տարիներ կպահանջի, իսկ ես արդեն կայացած դերասանուհի եմ Հայաստանում: Կարող էի, իհարկե, ամեն ինչ զրոյից սկսել, սակայն գիտակցում էի, որ, հնարավոր է՝ այնտեղ չհասնեմ այն ամենին, ինչ այստեղ ունեմ: Ես այնտեղ ունեի իմ գործը, սակայն չէի զբաղվում սիրածս աշխատանքով, հետևաբար՝ հոգեկան բավարարվածություն չէի ստանում, իսկ դա ստեղծագործ մարդու համար ամենից կարևորն է: Վերջին օրը, երբ արդեն հստակ որոշում էի կայացրել, որ պիտի վերադառնամ, մորս հետ նոր ներկայացումից խոսելիս զգացի, որ ֆիզիկապես լավ չեմ, քթիցս սկսեց արյուն հոսել: Զգացի, որ կարոտս արդեն խախտում է, և որոշեցի վերադառնալ այնտեղ, որտեղ ես քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձել եմ Ագնեսա Շահնազարյան:

Ցավոք, այդ ոգևությունը կարճ տևեց 

Այս պահին զբաղված եմ իմ մոնոներկայացման մեջ, որի համար «Արտավազդ» մրցանակաբաշխության համար ստացա «Տարվա լավագույն  դերասանուհի»: Այդ մրցանակն ինձ համար իրոք շատ կարևոր էր, այն ինձ նորից աշխատելու ցանկություն տվեց: Իմ տեսակի դերասանը միշտ գոհ է իր արածից, սակայն մրցանակները դերասանի համար կարևոր են այնքանով, որ դրանք նրան հնարավորություն են տալիս գնահատված զգալ իրեն: Ոգևորվածությանս չափ ու սահման չկար, քանի որ նոմինացված դերասանուհիները շատ էին: Մրցանակաբաշխության նախորդ օրը Մշակույթի նախարարությունն ինձ ոսկե մեդալ շնորհեց, որը շատ անսպասելի էր: Չեմ կարող նկարագրել այդ պահին ունեցածս ապրումները, երբ հասկացա, որ աշխատանքս գնահատվել  է:, աննկատ չի մնացել: Ցավոք, այդ ոգևությունը կարճ տևեց, քանի որ սկսվեց քառօրյա պատերազմը: Ես նույնիսկ նոր երկայացում էի պատրաստել «Արմոնո» միջազգային փառատոնի համար: Լինելով չափազանց զգայուն մարդ՝ չկարողացա շարունակել, որովհետև անընդհատ մտովի ռազմի դաշտում էի, շատ ծանր ապրումներ ունեցա այդ ընթացքում: Հասկանում էի, որ այդ շրջանում ոչ մեկին պետք չէ այդ ներկայացումը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ հեռուստատեսային առաջարկներ չունեմ

Տևական ժամանակ է, ինչ այլևս էկրաններին ինձ չեն տեսնում: Հեռուստատեսային այս դադարը պայմանավորված է նրանով, որ ինձ զարմանալիորեն չեն զանգահարում: Սկզբնական շրջանում որոշել էի մի քիչ դադար տալ, քանի որ դա պետք է թե՛ դերասանին, թե՛ հեռուստադիտողին: Սակայն, ցավոք, արդեն երկրորդ տարին է, ինչ հեռուստատեսային առաջարկներ չունեմ: Ես չեմ կարող ասել, թե որն է դրա պատճառը, թերևս այն, որ դերասանուհու իմ տեսակը պետք չէ, թեև ուզում եմ նշել, որ ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել: Միայն կարող եմ ասել, որ ես  հաստատ ապաշնորհ դերասանուհի չեմ: Եթե այս պահին առաջարկներ ունենամ, մեծ սիրով կընդունեմ: Հեռուստատեսություն աշխատելու, էկրաններին երևալու մեծ կարոտ կա, քանի որ եթե դերասանը չի աշխատում,  նա ժանգոտում է: Սակայն ոչինչ չեմ պլանավորում, քանի որ հաճախ ոչինչ չի իրականանում:

Զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է 

Կերտածս կերպարներիցս ամենաշատն ինձ հոգեհարազատ էր Սոֆայի կերպարը «Ուր է իմ տղամարդը» սերիալում, քանի որ նրա մեջ ինձանից շատ բան կար. շատ պայծառ կերպար էր: Ես երբեք չեմ կարող հերոսուհի խաղալ, ծիծաղելի կլինի, եթե մտածեմ, որ կարող եմ օրինակ Ջուլիետ խաղալ: Մեծ ցանկություն ունեմ Լեդի Մակբեթի խաղալու: Առհասարակ, բոլոր դերերիս մեջ դնում եմ այն, ինչն ինձ համար ճիշտ է ու տեղին: Ես ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ, ինչն էլ էկրանից փոխանցվում է: Դա նաև այն բանից է գալիս, որ իմ տեսակով շատ մարդասեր եմ, զգացմունքային: Ինձ երբեմն թվում է, որ զգացմունքայնությունս չափից շատ է, ինչն ինձ հաճախ խանգարում է: Սակայն աշխատանքի ժամանակ ամեն ինչ վերահսկում եմ, զբաղվել եմ նաև ադմինիստրատիվ գործով, եղել եմ մի քանի նախագծերի ադմինիստրատոր, աշխատել եմ Հովոյի ու Ռաֆոյի հետ, և  այդ ընթացքում  իմ փոքրիկ նկատողություններն անգամ շատ նորմալ էին ընդունվում:

 Աովորել եմ տղամարդու բացակայությանը

 Այս պահին իմ անձնական կյանքում որևէ նորություն չկա: Այդ ուղղությամբ բոլորովին չեմ մտածում, որովհետև տարիքի հետ դարձել եմ չափազանց բծախնդիր: Իմ կողքի տղամարդը պետք է առաջին հերթին լինի ինտելեկտուլ: Ինձ համար կարևոր է, որ այն տղամարդը, ում հետ պետք է կյանքի ճանապարհ անցնեմ, զարգացած ու կարդացած լինի: Տեսակով պետք է ուժեղ լինի, որ ես՝ լինելով ուժեղ կին, նրա կողքին ինձ թույլ, ինչու չէ նաև անօգնական զգամ: Ես կենցաղային հետ կապված կարողանում եմ անել այն ամենը, ինչ տղամարդու գործ է, քանի որ սովորել եմ տղամարդու բացակայությանը: Ցավոք, մեր ժամանակներում նման տղամարդիկ չկան:

Եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ

Գալիս է մի տարիք, երբ կանայք, իրենց կողքին չունենալով տղամարդ, որոշում են կայացնում երեխա ունենալ: Ես երբևէ չեմ քննադատել նման կանանց, հակառակը՝ ճիշտ են արել: Այդ առումով դեռ ժամանակ ունեմ (ծիծաղում է): Ճիշտ է, կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխա պետք է լիարժեք ընտանիքում մեծանա, զգա և՛ հոր, և՛ մոր ջերմությունը, սակայն եթե չգտնեմ իմ երկրորդ կեսին, ապա անպայման երեխա կունենամ, քանի որ, ի վերջո, կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: Ունեցածդ ոչ մեկին պետք չէ, եթե չունես կյանքիդ կարևորագույն ստեղծագործությունը: Այս պահին երազանքս ընտանիք կազմելն ու մայրանալն է:

Մի մեծ ցանկություն ունեմ այս պահին 

Մի մեծ ցանկություն ունեմ այս պահին, որ երբևէ պատերազմական վիճակ մեր երկրում չլինի: Զինվորներն, ովքեր այսօր սահմանում պայքարում են մեզ համար, մեր երկրի համար, թող խաղաղ ծառայեն: Միակ երազանքս հիմա այն է, որ խաղաղություն լինի, ամեն առավոտ չկարդամ, չլսեմ, որ զինվոր է զոհվել, կրակոց է եղել, մարդիկ ռմբակոծության տակ են ապրում: 

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun