ՀՀ ոստիկանությունն Արցախի ոստիկանությանը համակարգիչներ կնվիրի
SOCIETYՀՀ ոստիկանությունն որոշել է իրեն պատկանող 11 միլիոն դրամ արժողությամբ համակարգիչներն ու սթափության վիճակի զննության սարքերը նվիրել Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը։
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի ոստիկանությանը դյուրակիր համակարգիչներ եւ սթափության վիճակի զննության սարքեր նվիրելու հարցը։
Ըստ նախագծի՝ թվով 30 հատ համակարգիչ, հինգ հատ սթափության վիճակի զննության սարք, հազար հատ սթափության վիճակի զննության սարքի մուշտուկ եւ 50 հատ սթափության վիճակի զննության սարքի տպագրական թղթի գլանակ կնվիրաբերվի Արցախի ոստիկանությանը։ Այս ամենը միասին կկազմի 11 միլիոն 834 հազար 945 դրամ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



