Նուլանդը հանդիպումներ կանցկացնի Մոսկվայում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հունիսի 23-ին Մոսկվայում հանդիպում Է պլանավորել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ»,-լրագրողներին հայտնել Է Մոսկվայի մի աղբյուր:
Նախօրյակին Պետդեպարտամենտում հաստատել են, որ Վիկտորիա Նուլանդն ուղեւորվում Է Կիեւ եւ Մոսկվա, որտեղ կքննարկի Մինսկի համաձայնագրերի իրագործումը:
Պետդեպարտամենտի՝ հունիսի 21-ին տարածված հայտարարության մեջ ասվում Է, որ սկզբում Նուլանդը կայցելի Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ բարեփոխումների գերակայությունները եւ Մինսկի համաձայնագրերի իրագործումը»:
«Նա այնուհետեւ կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ եւ քննարկելու ՈՒկրաինայի երեւելքում ստեղծված իրադրությունն ու Մինսկի համաձայնագրերի կատարման հաջորդ քայլերը»,-հաղորդվում Է մամու



