Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


«Եվրո 2016» . E խմբում հայտնի կդառնա 2-րդ հաջողակը

SPORT

 «Եվրո 2016»-ի խմբային փուլը եզրափակում են E  խմբի հանդիպումները: Վերջին 2 դիմակայություններում այսօր կմրցեն  Իտալիա-Իռլանդիա, Շվեդիա-Բելգիա զույգերը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է 2 խաղերի նախախաղային տեսությունը:

Իտալիա-Իռլանդիա: Եվրոպայի առաջնությունում  Իտալիայի հավաքականը ամենադիտարժան և ամենահետաքրքիր ֆուտբոլ ցուցադրող հավաքականներից է: Իտալիան ոչ միայն կարողացավ իր խմբում գրվել 1-ին տեղը, այլև ամենաշուտը պարզեց իր մրցակցին «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչում:  «Սկուադրա աձուրան» ուժերը կչափի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ: Իսկ մինչ այդ խաղը իտալացիները խմբային փուլի վերջին տուրում ուժերը կչափեն Իռլանդիայի ընտրանու հետ: Մարտին Օ' Նիլի ֆուտբոլիստները ունեն իրենց ակտիվում ընդամենը մեկ միավոր, և այս խաղում անպայման հաղթանակի խնդիր ունեն: Իռլանդիայի համար չափազանց բարդ կլինի հաղթել Իտալիային նույնիսկ այն դեպում, երբ Իտալիային ոչինչ անհրաժեշտ չէ: Իռլանդիայի հետագա ճակատագիրը կախված է նաև խմբի մյուս թիմերի ցուցադրած արդյունքներից:

Իտալիա-Իռլանդիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

… Իտալիայի և Իռլանդիայի հավաքակնները միմյանց դեմ անցկացրել են 13 հանդիպում: Զույգի անվիճելի առաջատարը Իտալիայի ընտրանին է: Սկուդարա աձուրան կարողացել է հանդիպումներից 8-ը ավարտել հաղթանակով: Իռլանդիայի ազգային ընտրանին իր տիտղոսակիր մրցակցի նկատմամբ տոնել է 2 հաղթանակ: Թիմերի մասնակցությամբ ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Իռլանդիայի ընտրանին իր հաղթանակներից առաջինը տարել է 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ: Նյու Ջերսիում Իռլանդիան առավելության է հասել նվազագույն 1-0 հաշվով: Իսկ առահասարակ թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է 1970 թվականին և ավարտվել է իտալացիների խոշոր 3-0  հաշվով հաղթանակով: Իտալիան այս հանդիպումներում դարձել է 20 գոլի հեղինակ՝ սեփականն ընդունելով ընդամենը 9 գնդակ:

Շվեդիա-Բելգիա: Շվեդիայի ազգային հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Ընտրական E խմբում առկա երկու միանշանակ ֆավորիտներին` Իտալիային և Բելգիային եթե հանենք, ապա Շվեդիան պետք է խնդիրներ չունենար Իռլանդիայի հավաքականի դեմ 3-րդ տեղի համար պայքարում: Ինպես թիմերի միջև խաղը ցույց տվեց, սպասելիքները և իրականությունը այդքան էլ չէին համընկնում: Շվեդիան միայն հրաշքով վաստակեց մեկ միավոր: Հենց այդ միավորին ապավինելով՝ Շվեդիան ամեն ինչ պետք է անի Բելգիայի ընտրանու հետ խաղը հաղթական ավարտի հարցնելու համար: Բելգիացիները ևս խմբային փուլն սկսեցին պարտությամբ: Իտալիայի ընտրանին վստահ առավելության հասավ Բելգիայի նկատմամբ: Մարկ Վիլմոտսի սաները Իռլանդիայի հետ դիմակայույթանը ցույց տվեցին իրենց իրական կարգը: Իռլանդիան զիջեց երեք գնդակի տարբերությամբ: Բելգիան ունի 3 միավոր և իրեն ապահովագրելու համար անպայման պետք է հաղթի:

 Թիմերի միջև հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

… Շվեդիայի եւ Բելգիայի հավաքականների միջև առաջին խաղը տեղի է ունեցել 1908 թվականին: Ընկերական այդ խաղում հաղթանակ են տոնել բելգիացիները: Դրանից հետո զույգը հանդիպել է 13 անգամ: Ընդհանուր առմամբ, 7 խաղում հաղթել են բելգիացիները, 5-ում ՝ շվեդները: 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Չնայած պակաս հաղթանակներին՝ շվեդներն ավելի շատ գոլ են խփել բելգիացիների դարպասը՝ 30, ընդունած 22-ի դիմաց: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1924-ի Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ շվեդները հաղթել են 8:1 հաշվով:

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network