Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզպետարանում ներկայացվեցին մարզում ԱՄՆ ՄԶԳ ծրագրի իրականացրած աշխատանքները

POLITICS

 Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում հունիսի 21-ին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ափուջանյանը հրավիրված աշխատաժողովի շրջանակում հանդիպեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի հետ: Հանդիպմանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալը և USAID/PRP ծրագրի ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրեցին Տավուշի մարզում ծրագրի իրականացրած աշխատանքը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից:

Լիլիթ Ափուջանյանն ընդհանուր նկարագրեց ծրագրի էությունը և հակիրճ տեղեկացրեց, թե տեղական տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, բնապահպանական և տեղական ապրանքանիշերի առաջմղման ու գյուղական համայնքների զարգացման ինչ նախագծեր են իրականացվել մարզում: Քննարկվեցին մարզում նախատեսվող ապագա ծրագրերն ու միջոցառումները:  

Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը դրական գնահատեց ՓՄՁ ԶԱԿ-ի հրավիրած համաժողովը և նշեց, որ նման միջոցառումներն ավելի են նպաստում մարզի զարգացմանը և ուղենշում են զարգացման հիմնական ուղղությունները:  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը բարձր գնահատեց նախաձեռնությունը և շեշտեց, որ կարևոր է այսուհետև շահագրգիռ կողմերի միջև ավելի ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ՄԱԶԾ-ից, ՄԱԱԶԿ-ից, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնից (CARD), ՀՕՖ-ից: Նրանք ներկայացրեցին իրենց կողմից մարզում կատարված և սպասվող  աշխատանքները: Պտղավան, Դիտավան և Դեղձավան Կողբ համայնքների ղեկավարները, ինչպես նաև գործարարները ներկայացրեցին USAID/PRP ծրագրի հետ գործընկերության արդյունքները: Կողբ համայնքի ղեկավար Արամայիս Աբովյանը և Պտղավան համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը գոհունակություն հայտնեցին համայնքներում իրականացված ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի վերաբերյալ և նշեցին, որ դրանք արդեն մեծապես նպաստել են համայնքների տնտեսության զարգացմանը, հիմնվել են նոր այգիներ:

Կոթիից գործարար Գուրգեն Աբովյանը նույնպես նշեց, որ ծրագրի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործակցությունը եղել է արդյունավետ և կառուցողական: 

Ծրագիրը նշված, ինչպես նաև մարզի ևս մի քանի համայնքներում իրականացրել է ենթակառուցվածքների նորոգման և վերակառուցման, ինչպես նաև USAID/PRP ծրագրի մյուս գործընկեր Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի մասնագետները գնահատել են տեղական տնտեսական զարգացման առաջնայնությունները, որից հետո անցկացվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կազմակերպած բիզնես դասընթացները:

Հանդիպումը ծառայեց որպես շահագրգիռ և Տավուշի զարգացման նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների միջև տեղեկության փոխանակման հարթակ, ինչը USAID/PRP ծրագրի հռչակած նպատակներից մեկն է:

 

World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback