Ինչ են պատմում համային նախասիրությունները մարդու սեքսուալ կյանքի մասին
LIFEՀամային նախասիրությունները բաղկացած են 4 հիմնական երանգներից` քաղցր, դառը, թթու և աղի: Այս 4 երանգներում մարդու համային նախասիրություններն իմանալով` կարելի է պարզել, թե ինչ սեքսուալ նախընտրություններ ունի տվյալ մարդը:
Որպես կանոն, քաղցրի սիրահարները նախընտրում են նուրբ և դանդաղ սեքս, նրանց հարկավոր է հանգիստ և դանդաղ վայելել զուգընկերոջ մարմինն ու բույրը: Նրանց համար կարևոր է բուն սեքսուալ ակտին նախորդող քնքշանքը, իսկ ակտն ինքնին երկրորդ տեղում է:
Դառը և կծու ուտեստներ սիրող մարդիկ շատ կրքոտ են և միշտ պատրաստ սեքսի: Նրանց քնքշանքները կարող են մի քանի րոպե տևել, սակայն բուն ակտի ժամանակ նրանք չափազանց կրակոտ են: Ավելին` նրանք սիրում են սեքսով զբաղվել ոչ ավանդական վայրերում` վերելակում, աշխատավայրում և այլն:
Աղի սիրող մարդիկ բավականին իներտ են և սեքսի մեջ յուրահատուկ կրքոտություն չեն ցուցաբերում: Սեքսում նրանք բավականին ավանդապաշտ են և գրեթե չեն կիրառում իրենց երևակայությունը:
Եթե ձեր զուգընկերը նախընտրում է թթվաշ համային որակներ, ուրեմն սեքսուալ կյանքում ձեր բախտն այնքան էլ չի բերել: Այս մարդիկ սիրում են դոմինանտել անկողնում և պահաջում են զուգընկերոջից կատարել իրենց բոլոր ցանկությունները: Այնինչ` ձեր նախասիրությունները նրանք կամ չեն բավարարի կամ էլ կկատարեն ընդգծված տհաճությամբ:



