Շուրջ 1,3 հազար բիզնես-ղեկավարներ հանդես են եկել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին
INTERNATIONAL NEWSԸնկերությունների շուրջ 1285 ղեկավարներ, որտեղ 1,75 մլն մարդ Է զբաղված, հանդես են եկել Եվրամիությանը Մեծ Բրիատանիայի անդամակցությունը պահպանելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Times թերթում հրապարակված նամակն ստորագրել են մի կողմից՝ փոքր ու միջին ձեռնարկություններ ի ղեկավարներ, մյուս կողմից՝ այն հարյուր ընկերություններից հիսունի ղեկավարները, որոնց գնանշումները հաշվի են առնվում Լոնդոնի ֆոնդային բորսայի գլխավոր ինդեքսը՝ FTSE 100 ինդեքսը որոշելիս:
«ԵՄ-ից դուրս Մեծ Բրիտանիան անորոշություն կստեղծի մեր ֆիրմաների համար, դա կնշանակի նվազ առեւտուր Եվրոպայի հետ եւ ավելի քիչ աշխատատեղեր»,-ասված Է նամակում: Այն տարածվել Է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցի շուրջ հունիսի 23-ին նշանակված հանրաքվեից մեկ օր առաջ: Նամակը, ի թիվս ուրիշների, ստորագրել են Virgin ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, ամերիկացի մեդիամագնատ Մայքլ Բլումբերգը, պարֆյումեր Ջո Մալոնը:
Ավելի վաղ ԵՄ-ին երկրի անդմակցությանն իրենց աջակցությունը հայտնել են BP եւ Royal Dutch Shell նավթընկերությունների, Rio Tinto եւ Billiton հանքարդյունահանող ընկերությունների, Vodafone եւ ВТ հեռահաղորդակցական կորպորացիաների ղեկավարները: Նրանց մնացել են Rolls-Royce օդատիեզերական ընկերության, BAE Systems պաշտպանական ընկերության, HSBC բանկի, EasyJet ավիաընկերության, Jaguar Land Rover ավտոմոբիլային ընկերության, Marks and Spencer մանրածախ առեւտրի ընկերության, Heathrow եւ Gatwick օդանավակայանների ղեկավարները:
Brexit-ի դեմ ակտիվ քարոզչություն են ծավալել նաեւ հայտնի դերասաններ ու մարզիկներ: Նախօրյակին Բրյուսելի հետ ներկայիս հարաբերությունների պահպանման օգտին հրապարակավ հանդես են եկել ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին խաղացող եւ ավագ Դեւիդ Բեքհեմը եւ դերասան Դենիել Քրեյգը, որը հայտնի Է բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ Ջեյմս Բոնդի դերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



