Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապի այցելությանը Հայաստան
SOCIETYՀռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարելիք այցի ծրագրին հատուկ պատվիրակություն կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից, պատվիրակությունը կգլխավորի Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսեանը:
Պատվիրակության կազմում են լինելու նար Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեանը և Դպրեվանքի տեսուչ Գերպ. Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Տօնոյեանը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



