Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Լևոն Մկրտչյանը կարևորել է հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն սահուն անցումը

SOCIETY

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ դպրոցների ֆինանսավորման կարգի, համայնքներում դպրոցների թափուր հաստիքների համալրման , կրթության նոր չափորոշիչների, ուսուցչի մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել  են նաև ավագ դպրոցի խնդիրները՝  ուսումնական պլանի, 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպման, ավագ դպրոցների բարեփոխումների համատեքստում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Ըստ նախարարի՝ երբեմն կարևորելով սոցիալական խնդիրները, այդ թվում բուհերում, անտեսվում է կրթության որակի հարցը: Լևոն Մկրտչյանը կարևորել է նաև հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն սահուն անցումը, ինչպես նաև մանկավարժական կրթության խնդիրը:

Յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի կրթության պատասխանատուները ներկայացրել են իրենց մարզերի կրթության ոլորտի հիմնախնդիրները և բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսլականը: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը նշել է, որ մարզի շուրջ 20 դպրոցից ստացվել է մարզի կրթության ոլորտի հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ թվով 50 առաջարկ: Վարչության պետը հիմնականում առանձնացրել է սահմանամերձ և բարձրլեռնային շրջանների մանկավարժների նպատակային ընդունելության խնդիրը՝ ընդգծելով մարզում որոշակի մասնագիտությու նների գծով թափուր աշխատատեղերի հարցը, ինչպես նաև ուսուցիչների մրցույթի և  ատեստավորման կարգի վերանայման և  տնօրենների հավաստագրման և վերապատրաստման կարգի մշակման անհրաժեշտությունը:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը կարևորել է մարզում առկա փոքր դպրոցների, ցածր ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների, ինչպես նաև գյուղական համայնքների ուսուցչական կադրերի խնդիրը:
Տավուշի մարզի պատասխանատուն իր հերթին անդրադարձել է մարզի 100-300 աշակերտ ունեցող դպրոցների ցածր խտությամբ դասարանների ֆինանսավորման, բազմակոմպլեկտ դասարանների և սահմանամերձ գյուղերի դպրոցների պահպանման ծախսերին առնչվող խնդիրներին:

Մյուս մարզերի վարչության պետերը ևս հիմնականում բարձրացրել են ուսուցչի մրցույթի անցկացման կարգի, դպրոցների միջև հավասար պայմանների անհրաժեշետության, փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման  և որոշ մասնագետների պակասի խնդիրները, ինչպես նաև ռազմագիտություն առակայի ուսուցիչների կարգավիճակի և վերջիններիս վերապատրաստման հարցը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ առաջիկայում նախատեսվող հերթական հանդիպմանը կքննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին և ավագ դպրոցի հիմնախնդիրներին վերաբերող հավելյալ հարցեր: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris