Ամեն մարդ գեղեցիկ է իր ոճում. Սոնե Սիլվեր (ֆոտոշարք)
PHOTO
Tert.am-ը գրում է.
Երգչուհի Սոնե Սիլվերը Tert.am Youth-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը եւ խոսել իր նոր ծրագրերի մասին:
Սոնե, երկար ժամանակ է լռում եք: Ի՞նչ ծրագրեր ունեք:
-Երկար ժամանակ է, ինչ մտածում եմ նոր երգով հանդես գալու մասին: Որոշել էի «Ты ангел» ռուսերեն երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Բայց մտափոխվեցի, որովհետեւ երգը ֆլամենկո ռիթմի մեջ է եւ ոճային փոփոխությունը շատ կլիներ: Չեմ ցանկանում, որ մարդիկ կարծեն իմ ոճը փոխում եմ: Հիմա նոր երգի վրա եմ աշխատում, որը կրկին կլինի անգլերեն:
Ինչի՞ մասին է երգը եւ ովքե՞ր են հեղինակները:
-Երգը կոչվում է «Enjoy», որը բարձրացնում է մարդու տրամադրությունը: Երգում ասվում է, թե ինչպես է պետք կյանքը վայելել: Երգի հեղինակը Հայկ Մանուչարյանն է, խոսքերինը` Ադրինա Մովսիասյանը: Ձայնագրությունը եւ տեսահոլովակը պատրաստման փուլում են: Իսկ տեսահոլովակի մանրամասներ չեմ ցանկանա ասել, քանի որ դեռ ամեն ինչ չէ, որ հեստակեցված է:
Շարունակությունը` այստեղ




















































