ԱՄՆ-ի Պետդեպը ողջունում է Boeing-ի եւ Iran Air-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ողջունում Է Միացյալ Նահանգների Boeing ավիաշինական կորպորացիայի եւ Իրանի Iran Air խոշորագույն ավիափոխադրողի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչը համապատասխանում Է անցյալ տարի Վիեննայում ձեռք բերված համաձայնություններին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին լր ագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
«Պետդեպարտամենտը ողջունում Է Iran Air-ի հետ գործարքի վերաբերյալ Boeing-ի հայտարարությունը, գործարք, որը ներառում Է գործարար ակտիվության թույլատրված տեսակներ, որոնք նախատեսված են Գործողությունների համապարփակ համատեղ պլանով»,- ասել Է Քիրբին՝ նշելով, որ ավիաարտադրողն իրանական կողմի հետ սույն համաձայնագրերի հարցի շուրջը «անմիջականորեն սերտ կապի մեջ Է եղել» Պետդեպարտամենտի հետ: Քիրբին նաեւ հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են թույլատրագրելու քաղաքացիական ավիատ եխնիկայի վաճառքն Իրանին:
Ինչպես հունիսի 21-ին հայտնել Է AP գործակալությունը, Boeing-ն ԱՄՆ-ի կառավարության գիտությամբ եւ թույլտվությամբ փոխըմբռնման հուշագիր Է ստորագրել Iran Air-ին մարդատար ինքնաթիռների վաճառքի հարցի վերաբերյալ: Գործարքի մանրամասները չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



