Նեմցովի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 28-ը
SOCIETYՌուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի գործով հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 28-ը: Այս մասին հայտնել է փաստաբան Ռոզա Մագոմեդովան, որը ներկայացնում է մեղադրյալներից Թեմիրլան Էսքերխանովի շահերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մեզ տեղեկացրել են, որ այս գործով քննության ժամկետը երկարաձգվել է եւս երեք ամսով, մինչեւ նոյեմբերի 28-ը: Մոտ ժամանակներս միջնորդություն կներկայացվի դատարան գործով մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու հարցով»,-ասել է նա:
Ավելի վաղ նշվել էր, որ մեղադրյալների փաստաբանները համարում են, որ անհրաժեշտ է կրկնակի հարցաքննել Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայային, ով բորիս Նեմցովի վրա հարձակման պահին եղել է նրա կողքին: Նրանց կարծիքով, դրա համար կան նոր հանգամանքներ:
Բորիս Նեմցովն սպանվել է փետրվարի 28-ին, մոսվկայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:



