«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, թե ընդհանուր առմամբ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների տպավորությունը դրական է, բայց փաթեթային լուծումը կարող է փոխվել՝ դառնալով հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում:

«ՉԻ» - Նկատեցի՞ք, թե ղարաբաղյան կարգավորման փուլային լուծումն ինչ քնքույշ ձեւակերպում է ստացել՝ «հանգրվանային»: Իսկ ժամանակին հենց փուլային տարբերակի պատրվակով Հայաստանում հեղաշրջում տեղի ունեցավ, ու Դաշնակցությունն էլ առաջին շարքերում էր: Իսկ հիմա Դաշնակցությունը, բնականաբար, ձայն-ծպտուն չի հանի:

Բայց հանկարծ չմտածեք, թե իշխանություն է՝ դրա համար: Ամենեւին: Պարզապես հիմա լուծումը փուլային չի, հանգրվանային է: Ուստի «ընդհանուր տպավորությունը դրական է»:
Համ էլ՝ այն ժամանակ հայկական կողմը պիտի հանձներ հինգ շրջան, իսկ հիմա՝ հինգ տարածք, այն ժամանակ հայկական զորքերը պիտի հետ հաքվեին այդ տարածքներից, իսկ հիմա՝ դուրս բերվեն: Տեսնո՞ւմ եք, թե ինչ էական տարբերություններ կան: Դրա համար էլ Դաշնակցությունը հիմա կառուցողական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում