Մեծահասակները յուրացրել են համակարգչային տարրական գիելիքներ և ստացել ավարտական հավաստագրեր
SOCIETYեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն կենտրոնների ուշադրության կենտրոնում ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն ու ուսանողներն են, այլ նաև դպրոցականները և մեծահասակները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻՀ-ից, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում արդեն երկրորդ անգամ մեծահասակների համար իրականացվել է համակարգչային բազային գիտելիքների դասընթաց: Կենտոնում հունիսի 21-ին մեծահասակ ուսանողներին շնորհվել են ավարտական հավաստագրեր:
Լինել ժամանակին համընթաց, օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, առցանց շփվել սիրելիների հետ. այս ամենը հնարավոր է դարձել համակարգչային տարրական գիտելիքների դասընթացի շնորհիվ: «Մենք իրականացնում ենք ծրագրավորման տարբեր դասընթացներ, որակավորման բարձրացման բազմաթիվ կուրսեր: Եվ բնականաբար ավելի ակտիվ են և կրթական ծրագրերից ավելի հաճախ օգտվում են հենց երիտասարդները»,-նշել է Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնի ղեկավար Էմիլիա Հարությունյանը: «Սակայն մենք որոշեցինք մեր ուշադրությունը սևեռել նաև ծնողների, տատիկ, պապիկների վրա. չէ որ նրանք ն ույնպես ուզում են լինել ժամանակակից, իրազեկ և ետ չմնալ երիտասարդներից»,-ավելացրել է Հարությունյանը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կարողանում են ինքնուրույն կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է,որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից:Կենտրոնը գործում է 2011թ նոյեմբերից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կրճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով:



